211652_close_icon
views-count34048 դիտում article-date 21:30 08-09-2018

Կոտայքի մարզի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ վթարի է ենթարկվել նույն ռեստորանի 31-ամյա խոհարարը. նա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Ռոման Հախինյանը իր վարած Opel Astra մակնիշի 75 RF 775 համարանիշի ավտոմեքենայով, Պտղնի գյուղի «Բելաջիո» ռեստորանային համալիր տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Հախինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օխերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ռ. Հախինյանն աշխատում է Պտղնի գյուղում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում, որպես խոհարար: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր