211652_close_icon
views-count10327 դիտում article-date 20:53 08-09-2018

Նիկոլ Փաշինյան. Ես պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս. News.am

Ես պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորմանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/470065.html]News.am[/url]-ը: «Մեզ շատ են հարցնում, թե արդյոք Արցախի հարցում Հայաստանը պատրաստ է փոխզիջումների: Ես հարկ եմ համարում ասել, որ առաջինը Ադրբեջանին պետք է հարցնել, թե արդյոք պատրաստ է փոխզիջումների, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Արցախի ու Հայաստանի հասցեին, որեւէ ձեւով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, դա կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Հայաստանի հետ ոչ ոք չի կարող խոսել սպառնալիքների լեզվով, եւ մենք դա թույլ չենք տա: Ինչ վերաբերում է մեր ապագա պատկերացումներին, ես նախկինում էլ ասել եմ, որ պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս»,- նշել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր