211652_close_icon
views-count16202 դիտում article-date 22:15 08-09-2018

Արթուր Ալեքսանյանը պարտվել է Լեհաստանի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում

ունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը երեկ՝ սեպտեմբերի 7-ին, մեկնարկել է Լեհաստանի միջազգային մրցաշարում, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 55 կգ քաշային կարգում Նորայր Հակոբյանը եզրափակչում կգոտեմարտի Նեդյալկո Պետրովի հետ, իսկ 63 կգ քաշային Սլավիկ Սարգսյանը ոսկե մեդալը կվիճարկի Նիկոլայ Վիչևի հետ (Բուլղարիա)։ 97 կգ քաշային Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շատ վստահ է սկսել գոտեմարտերը մրցակիցներին հաղթելով՝ 8։0, 3։2 հաշիվներով, սակայն կիսաեզրափակչում տուշեով պարտվել է ԱՄՆ ներկայացուցիչ Թրեյսի Հանկակին։ Բրոնզե պարգևի համար Ալեքսանյանը կպայքարի Նիկոլոս Կախիլաշվիլիի հետ (Իտալիա)։ Նույն քաշային կարգում Արթուր Շահինյանը պայքարելու է սփոփիչ գոտեմարտում թուրք Սուլեյման Էբրայի հետ։ Մյուս քաշային կարգերի գոտեմարտերը, ինչպես նաև վերը նշված քաշային կարգերի եզրափակիչները կկայանան այսօր։

Նմանատիպ նյութեր