211652_close_icon
views-count53035 դիտում article-date 19:37 08-09-2018

Հայ մարզիկները մասնակցելու են համաշխարհային կարգի Arnold Classic մրցաշարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 28-30-ը Լևոն Հովհաննիսյանը և Վահրամ Հակոբյանը Հայաստանի դրոշի ներքո մասնակցելու են համաշխարհային ճանաչում ունեցող Arnold Classic մրցաշարին, որը տեղի է ունենալու Բարսելոնայում՝ համապատասխանաբար Classic Physique և Bodybuilding մրցաձևերում: Նոյեմբերի 7-ին Վահրամ Հակոբյանը Ալիկանտեում կմասնակցի Bodybuilding մրցաձևում աշխարհի առաջնությանը, ընդ որում, նա կլինի պատմության մեջ առաջին հայաստանցի մարզիկը, որը նման կարգի մրցաշարի է մասնակցելու: Բացի այդ, նոյեմբերի 17-ին արդեն Հայաստանում տեղի է ունենալու Գագիկ Ծառուկյանի անվան գավաթի մրցաշարը, որը լինելու է համահայկական և նախադեպը չունեցող բարձր կարգի: Ի, դեպ, Հայաստանի Բոդիբիլդինգի և Ֆիթնեսի Ազգային Ֆեդերացիան սույն թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 16:00 հրավիրում է IFBB ARMENIA-ի գործող մարզիկներին մասնակցելու ֆեդերացիայի հերթական ժողովին ,որը տեղի կունենա ՎԱԼԵՆՍԻԱ համալիրում (ԱԿՎԱՏԵԿ)։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+

Նմանատիպ նյութեր