211652_close_icon
views-count4327 դիտում article-date 23:39 08-09-2018

Մշակույթի գործիչները կոչ են արել չանցկացնել «Եվրատեսիլը» Իսրայելում

Տարբեր երկրների ավելի քան 140 մշակութային գործիչներ կոչով դիմել են «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչներին՝ պահանջելով Իսրայելին զրկել 2019 թվականին մրցույթն իր մոտ անցկացնելու իրավունքից: Կոչը ստորագրած երաժիշտներն ու արտիստները հակառակ դեպքում առաջարկում են բոյկոտել մրցույթը. նրանց կարծիքով, չի կարելի «Եվրատեսիլը» անցկացնել մի երկրում, որը խախտում է պաղեստինցիների իրավունքները: «Եթե «Եվրատեսիլ-2019»-ը անցկացվի Իսրայելում, այն պետք է բոյկոտել, քանի որ արդեն մի քանի տասնամյակ շարունակ Պաղեստինում ոտնահարվում են մարդու իրավունքները», նշված է տեքստում: Ստորագրողների թվում են «Եվրատեսիլի» մի քանի նախկին մասնակիցներ, դանիացի ռեժիսյոր Նիլստ Վեստը, Pink Floyd ռոք-խմբի հիմնադիրներից Ռոջեր Ուոթերսը և ուրիշներ: Նշենք, որ հաջորդ տարի «Եվրատեսիլը» ընդունելու է Իսրայելը, քանի որ Լիսաբոնում կայացած մրցույթում հաղթեց հրեական պետության ներկայացուցիչ, երգչուհի Նետա Բարզիլայը:

Նմանատիպ նյութեր