211652_close_icon
views-count5270 դիտում article-date 23:29 08-09-2018

«Չելսիի» լեգենդը տեղափոխվեց «Սպարտակ»

«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին տեղափոխվում է «Սպարտակ»: 37-ամյա լեգենդար անգլիացին, որը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի, այսօր առավոտյան հաջողությամբ բուժզննում է անցել: Թերին «Սպարտակի» հետ կկնքի «1+1» սխեմայով պայմանագիր: Որոշակ պայմանների իրականացման դեպքում նրա հետ համաձայնագիրը կերկարաձգվի: Անգլիայի հավաքականի նախկին պաշտպանը ռուսական ակումբում կվաստակի տարեկան 2 մլն եվրո: «Սպարտակը» Թերիին չի կարող հայտավորել Եվրոպայի լիգայի խմբային փուլում մասնակցության համար, քանի որ հայտավորման ժամկետն ավարտվել է:

Նմանատիպ նյութեր