211652_close_icon
views-count43289 դիտում article-date 16:04 08-09-2018

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը, BMW-ն, Toyota-ն և Mazda-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 QX 407 համարանիշի, BMW մակնիշի 35 FX 683 համարանիշի, Toyota մակնիշի ՊՆ 33 Մ համարանիշի և Mazda մակնիշի 99 XX 050 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիովորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հաշվեկշռում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր