211652_close_icon
views-count34150 դիտում article-date 14:26 08-09-2018

Ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության առաջին հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կփոխարինեն իրենց գործընկերներին ու կշարունակեն մարտական հերթապահությունը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար: Տերունական աղոթքից հետո, թե ժամկետային զինծառայողները և թե ոստիկանները դիրքեր բարձրանալուց առաջ երդվում են անձնվիրաբար պահել պետական սահմանը: Ինչպես Արցախյան պատերազմին, Ապրիլյան մարտերին, այնպես էլ հիմա խիզախ, ուժեղ ու հպարտ հանդիսավոր երթով սահման են գնում ոստիկանները: Գնում են թև ու թիկունք լինելու դիրքապահ զինվորին ու սահմանապահ գյուղացուն: Բարի ծառայություն, սահմանպահ ոստիկաններ: Երգ ու պարով գնաց հերթափոխը, իսկ հաջորդ օրը նույն կերպ վերաձարձան նրանց զինակիցները: Ոստիկանության պետը դիմելով ոստիկաններին՝ նշեց, որ նրանք բոլորի հպարտությունն են դարձել: Առաջադրված խնդիրները կատարել են անթերի: Վալերիյ Օսիպյանը մի քանի ծառայողների պարգևատրեց կրծքանշաններով ու պատվոգրերով: Շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին: Սահմանից վերադարձած ծառայողները կանցնեն հասարակական կարգի պահպանման գործին՝ սպասելով հրամանի, որ կրկին լինեն արդեն հարազատ դիրքերում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր