211652_close_icon
views-count2565 դիտում article-date 18:42 08-09-2018

Հետախուզվողն ինքնակամ ներկայացել է

Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում, սեպտեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1998թ. հոկտեմբերի 9-ից ՌԴ իրավապահների կողմից ավազակային հարձակման մեղադրանքով միջպետական հետախուզման մեջ գտնվող 43-ամյա Սերգեյ Հ․-ն։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացվել է նախաձեռնողին, ապա հետախուզումը նախաձեռնողի հանձարարությամբ Սերգեյ Հ․-ն բաց է թողնվել: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր