211652_close_icon
views-count2511 դիտում article-date 11:36 08-09-2018

Alibaba-ի ղեկավարը կհեռանա պաշտոնից

Հանրահայտ Alibaba չինական ընկերության հիմնադիր Ջեք Ման որոշել է թողնել պաշտոնը և թոշակի անցնել։ Այդ մասին հայտնում է The New York Times թերթը։ Վերջինի տվյալներով՝ Ման ամենայն հավանականությամբ կհայտարարի պաշտոնից հեռանալու մասին սեպտեմբերի 10-ին՝ իր ծննդյան 54-ամյակի օրը։ Թերթը նշում է նաև, որ նա պատրաստվում է զբաղվել անգլերեն լեզվի դասավանդմամբ։ Նշենք, որ Ջեք Ման հանդիսանում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա կարողությունը գնահատվում է 40 մլրդ դոլար։

Նմանատիպ նյութեր