211652_close_icon
views-count12578 դիտում article-date 19:35 07-09-2018

Մարտակերտի շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի է ունեցել շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Մարտակերտի շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի է ունեցել շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը: Նիստին մասնակցում էին շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներ: Նիստի ժամանակ Մարտակերտի շրջանի համաճարակային իրավիճակի մասին հաշվետվությամբ հանդես Է եկել ՀՀԿ-ի պետ Էլմիրա Ստեփանյանը, «Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017-2018 ուս.տարվա կատարած աշխատանքների մասին ներկայացրել է «Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Ռիմա Իզմաիլյանը, իսկ «Մեծշենի պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի գործունեության մասին» ելույթով հանդես է եկել ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Սարգսյանը: Այնուհետև շրջվարչակազմի աշատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը ներկաներին ներկայացրել է շրջվարչակազմի ղեկավարի որոշումները և կարգադրությունները: Ինչպես նաև այլ հարցերի շրջանակներում քննարկվել են մի շարք խնդիրներ: Շրջվարչակազմի աշխատակազմի տնտեսական զարգացման բաժնի վարիչ Նելսոն Աթայանը այնուհետև ներկայացրել է համայնքների բյուջեի սեփական եկամուտների արդյունքները, ինչպես նաև հանդես է եկել հայտարարությամբ: Նիստի վերջում շրջվարչակազմի ղեկավարը համայնքի ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ և պարտավորեցրել պատշաճ և ճիշտ ժամանակին կատարել աշխատանքները: Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր