211652_close_icon
views-count3328 դիտում article-date 18:39 07-09-2018

Ջորդան Փիքֆորդ. Երբեք Ալիսոնի պես ռիսկի պես չեմ դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդը անդրադարձել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնի խաղաոճին: Վերջինս «Լեսթերի» հետ վերջին խաղում (2:1) փորձելով մրցակցի խաղացողին սեփական տուգանային հրապարակում շրջանցել, սխալվեց և գոլ ընդունեց: «Այժմ դարպասապահները խաղում շատ բարձր մակարդակով, այդ իսկ պատճառով պետք է նաև ոտքերով խաղալ կարողանալ: Դա այն է, ինչն իմմոտ հաջող է ստացվում և ես շարունակում եմ դրա վրա աշխատում: Նման իրավիճակներում պետք է ճիշտ որոշում կայացնել, և ես երբեք նման ռիսկի չեմ դիմի, ինչպես՝ Ալիսոնը: Իհարկե, դա ռիսկ է: Եթե ստացվում է, ապա հիանալի է ընկալվում: Իսկ եթե ոչ... Դա նման խաղաոճ է: Իսկ ես մտածում եմ, որ նա խաղում է այնպես, ինչպես պետք է «Լիվերպուլին», ասել է Փիքֆորդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր