211652_close_icon
views-count62768 դիտում article-date 18:04 07-09-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Nissan-ի վարորդը, ստեղծելով վթարային իրավիճակ, դարձել է ավտովթարի պատճառ. բախվել են Porsche Cayenne-ը, Nissan Teana-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Փափազյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճամապարհին բախվել են 31-ամյա Հայկ Սանդալջյանի վարած Porsche Cayenne մակնիշի K479 XA 77 համարանիշի, 29-ամյա Լևոն Հովհաննիսյանի վարած Nissan Teana մակնիշի 35 OF 539 համարանիշի և 63-ամյա Մայիս Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 88 ԼՕ 833 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հեռևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատռու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից, որտեղից ժամանում է օրվա հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով հետադարձ կատարելիս՝ չի պահպանել երթևեկության կանոնները և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ Porsche Cayenne-ն էլ առաջ ջնթանալով՝ բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն և բախվել Mercedes-ին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր