211652_close_icon
views-count2938 դիտում article-date 16:30 07-09-2018

Վարդան Մինասյան. Եթե իրացնեինք մեր գոլային պահերը, ապա այդ լարվածությունը չէր լինի

Ազգերի Լիգայի խմբային փուլի Հայաստան–Լիխտեյնշտայն [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/06/1104681/]հանդիպումից [/url](2:1) հետո սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետխաղային մամուլի ասուլիսը։ [b]-Պարոն Մինասյան, հակառակորդ թիմի մարզիչը մեր թիմին շնորհավորելուց հետո այնուամենայնիվ նշեց, որ պետք է քննարկել՝ արդյո՞ք Հայաստանի հավաքականը արժանի էր հաղթանակի։ Կխնդրեմ ներկայացնեք ձեր կարծիքը խաղի մասին։ [/b] -Ես չեմ ցանկանում մեկնաբանել մրցկակցի մարզչի հայտարարությունը, փոխարենը կխոսեմ մեր խաղից։ Եթե հիշում եք, ես երեկ էլ նշեցի, որ շատ լավ կլիներ, որ խաղը մեր սցենարով ընթանար։ Ցավոք՝ վնասվածքի և մի քանի այլ պատճառներով դա տեղի չունեցավ։ Առաջին խաղակեսում փոխարինում կատարելուց հետո թիմի խաղային պլանը խախտվեց։ Կաղում էր նաև գոլային պահերի իրացումը։ [b]-Այսօր ձախ պաշտպանի դիրքում խաղում էր Արմեն Մանուչարյանը։ Մինչև վնասվածք ստանալը նա բավական բարձր էր գործում խաղադաշտում , հաճախ էր միանում գրոհներին, իսկ նրա տեղը փոխարինման մտած Արտակ Եդիգարյանը՝ ավելի զգուշավոր։ Կխնդրեմ նաև մեկնաբանել Արմեն Մանուչարյանի՝ մեկնարկային կազմում հայտնվելը։ [/b] -Գնդակի հետ տեխնիկապես վարվելու հարցում Արտակ Եդիգարյանը ավելի հարմար թեկնածու էր, բայց մեզ այս խաղում անհրաժեշտ էր արագ և մոբիլ պաշտպան։ Այդ եզրում մրցակիցը արագ խաղացող ուներ, և այդ պատճառով պետք է նաև փորձեինք նրան չեզոքացնել։ Վերոնշյալ պատճառներից ելնելով այսօր Արմեն Մանուչարյանը մեկնարկային կազմում էր։ Այն 20-25 րոպեն, որոնք խաղադաշտում անցկացրեց Արմեն Մանուչարյանը, մենք նրա կատարմամբ տեսանք բարձրակարգ ֆուտբոլ։ Նա հաջող էր գործում թե պաշտպանությունում, թե հաջող կերպով միանում էր թիմի գրոհներին։ Միգուցե դուք այլ կարծիքի եք, բայց ես բավական գոհ եմ նրա խաղից։ [b]-Այսօր որոշակի խնդիրներ տեսանք գոլային պահեր իրացնելիս։ Արդյո՞ք ձեր տեսադաշտում է Ալեքսանդր Կարապետյանը, ով Լյուքսեմբուրգի նախորդ առաջնությունում խփել է 28 գնդակ և հիմա շատ լավ մարզավիճակում է։ [/b] -Մենք նրա խաղին հետևում ենք, նա մեր տեսադաշտում է։ Չի բացառվում, որ հաջորդ երկու խաղերում նա հրավիրվի ազգային հավաքական։ Մրցակիցը այսօր փակ ֆուտբոլ էր խաղալու, և մեր մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած ֆուտոբոլիստները ավելի լավ կարող են խաղալ նման թիմերի դեմ։ [b]-Խաղից առաջ նշեցիք, որ թիմի խաղացողների մոտ դրական էներգիա, ցանկություն եք տեսնում։ Արդյո՞ք այդ հատկանիշները կային տղաների մոտ այսօր՝ դաշտում։ [/b] -Մի քանի դրվագում՝ այո, իսկ մի քանիսում՝ ոչ։ Գոլ խփելը նաև շատ կարևոր տեղ ունի: Եթե խաղի ընթացքում իրացնեինք մեր գոլային պահերը, ապա վերջում այդ լարվածությունը չէինք ունենա։ [b]-Հնարավո՞ր է արդյոք Արմեն Մանուչարյանի վնասվածքը ձեզ ստիպի հաջորդ խաղում դաշտ դուրս բերել 3 պաշտպան։ [/b] -Ես երեկ նշեցի, որ մենք այսօրվա խաղով ցանկանում էինք պատրաստվել հաջորդ խաղին։ Այս պահին նպատակահարմար չեմ գտնում նշել, թե ինչ մարտավարությամբ ենք խաղալու, քանի որ չեմ ուզում բացել բոլոր փակագծերը։ Միայն կարող եմ ասել, որ առաջին կեսում ստացած վնասվածքը արդեն մեզ սահմանափակեց ընտրության հարցում։ [b]-Հասցնելու՞ եք արդյոք թարմ վիճակով ներկայանալ Մակեդոնիայի հավաքականի դեմ սկզբունքային հանդիպմանը։ [/b] -Մենք արդեն սկսել ենք պատրաստվել այդ հանդիպմանը։ Այս ասուլիսին զուգահեռ մեր հանդերձարանում բժիշկները, սննդի մասնագետները արդեն սկսել են իրենց աշխատանքը։ Հուսով ենք, որ մեր քայլերով կկարողանանք արագացնել ֆուտբոլիստների վերականգնողական պրոցեսը, և կազմ ու պատրաստ ներկայանանք այդ խաղին։ Նաև ցանկանում եմ նշել, որ հաջորդ խաղին կտեսնեք փոփոխություններ մեկնարկային կազմում։ [b]-Չնայած հաղթանակին՝ թերացումներ նկատեցինք պաշտպանության գծում։ Մասնավորապես անհամագործակցություն կար դարպասապահի և պաշտպանների միջև, վերջիններիս գործողություններում նաև փոքր-ինչ լարվածություն կար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և արդյո՞ք այս գծում լինելու են փոփոխություններ։ [/b] -Այսօրվա դրությամբ՝ այսօրվա պաշտպանությունը լավագույն լուծումն էր այդ խնդրի։ Արդեն նշեցի նաև, որ հաջորդ խաղում լինելու են փոփոխություններ։ [b]-Ինչպե՞ս եք գնահատում Արազ Օզբիլիսի մարզավիճակը։ Արդյո՞ք նա հաղթահարել է վերջին 2-3 տարիների միջակ վիճակը։ [/b] -Նա նոր-նոր դեռ խաղաժամանակ է ստանում։ Իհարկե սա նրա ամենալավ մարզավիճակը չէ։ Ես նրան ասել եմ, որ նա հերոս է։ Սովորաբար նման վնասվածք ստանալուց հետո ֆուտբոլիստները դադարում են ֆուտբոլ խաղալը, սակայն Արազը դրա միջով երեք անգամ է անցել, և դեռ շարունակում է նման բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել։ Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ նրան դեռ ինչ-որ բան խանգարում է։ Միգուցե դա իր ոտքերի մեջ չէ, այլ իր գլխում։ Միգուցե նա ենթագիտակցորեն սկսել է ավելի զգույշ գործել։ Բայց ևս մեկ անգամ կրկնեմ՝ նման խաղ ցուցադրելու համար նա միայն գովասանքի խոսքերի է արժանի։ [b]-Այսօր մեկնարկային կազմում նոմինալ կենտրոնական հարձակվող չկար, բայց թիմը գործում էր գերհարձակվողական մարտավարությամբ։ Արդյո՞ք այս մտահաղացումը աշխատեց։ [/b] -Լինելու են տարբեր մրցակիցներ, և միգուցե այս մարտավարությունը կրկին օգտագործենք։ Եվ եթե թիմը այսքան գոլային պահեր է ստեղծում, ապա մարտավարությունը աշխատում է։ [b]-Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա հանդիպումից։ [/b] -Մենք այս խաղից առաջ արդեն ուսումնասիրել ենք Մակեդոնիայի թիմին։ Գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Նույնիսկ որոշել էինք արդեն, թե ինչ կազմով ենք խաղալու նրանց հետ։ Ֆուտբոլիստների ներկայիս վիճակը և վնասվածքները հաշվի առնելով կընտրենք և դաշտ դուրս կբերենք լավագույն կազմը։ [b]-Մեկ տարվա ընթացքում սա Մխիթարյանի 11 մետրանոցից վրիպելու առաջին դեպքը չէ։ Արդյո՞ք հաջորդ խաղին նույնպես նա է իրացնելու 11-մ-երը։ [/b] -Հաջորդ խաղին 11 մետրանոցը կիրացնի Հենրիկ Մխիթարյանը։ Մնում է վաստակենք այդ 11 մետրանոցը (ժպտում է-խմբ.)։

Նմանատիպ նյութեր