211652_close_icon
views-count3840 դիտում article-date 16:02 07-09-2018

Յոահիմ Լյով. Հիասթափված եմ Օզիլի մարդկային հատկանիշներից

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան, բունդեսթիմում կարիերան ավարտելու մասին հայտարարած Մեսութ Օզիլի շուրջ ստեղծված իրավիճակը: «Ես սպասում էի, որ նա կզանգահարի ինձ և անձամբ կներկայացնի այն պատճառները, որոնք նրան դրդել են հեռանալ Գերմանիայի հավաքականից: Այդ իսկ պատճառով ես հիասթափված եմ: Հիասթափված եմ նրա մարդկային հատկանիշներից: Մենք երկար տարիներ աշխատել ենք միասին: Բայց եթե նրա վերադառնալու շանս հայտնվի, ես պատրաստ եմ նախաձեռնողականություն ցուցաբերել», ասել է Լյովը: Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի մեկնարկից առաջ Օզիլը լուսանկարվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ինչի համար խիստ քննադատության էր ենթարկվել Գերմանիայում:

Նմանատիպ նյութեր