211652_close_icon
views-count3312 դիտում article-date 16:07 07-09-2018

Տեղի կունենա զբոսաշրջության ոլորտի 5-րդ՝ «Армения Туристическая-2018» ամենամյա մրցանակաբաշխությունը

Սեպտեմբերի 8-ին «Վիվալդի Հոլ» հանդիսությունների սրահում կկայանա զբոսաշրջության ոլորտի 5-րդ ամենամյա «Армения туристическая» մրցանակաբաշխությունը: Արդեն 5-րդ տարին անընդմեջ «Армения туристическая» ամսագիրը անցկացնում է զբոսաշրջության ոլորտի ամենամյա «Армения туристическая» մրցանակաբաշխությունը: Բաց քվեարկության միջոցով իհայտ են գալիս 15 անվանակարգերում առաջադրված արժանիները: Ինչպես նաև զբոսաշրջության զարգացման գործում իրենց ունեցած ներդրման համար տրվում է 2 ոչ մրցույթային կարգով ընտրված մրցանակ՝ տարվա ավելի դինամիկ զարգացող ընկերությանն ու միջոցառման գլխավոր գործընկերոջը: Այս տարի անվանակարգերի ցանկը մի փոքր ավելացել է: Ներկայացված 12 հիմնական անվանակարգերին՝ «Էքստրեմալ տուրիզմի տարվա նախագիծ», «Ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված տարվա ծրագիր», «Տարվա տուրիստական նախագիծ», «Տարվա Էքսկուրսավար», «Տարվա տրանսպորտային կազմակերպություն», «Տարվա թանգարան», «Տարվա Հանգստյան Տուն», «Ներգնա տուրիզմի տարվա տուրօպերատոր», «Հայաստանի Տարվա Ռեստորան», «Արցախի Տարվա Հյուրանոց», «Հայաստանի Տարվա Հյուրանոց» և «Տարվա հանգստյան քաղաք» – ավելացել է նաև «Արցախի Տարվա Ռեստորան», «Տարվա տուրիստական ստարտափ » և «Տարվա էկո նախագիծ»: Այս տարի նույնպես միջոցառման պաշտոնական բացումը կկատարի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Միջոցառման պատվավոր հյուրերն են՝ Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպաններ, կրթության և գիտության, մշակույթի,զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ղեկավարներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգային ծրագրով եւ տոնական ընթրիքով: Քվեարկությունը տեղի է ունեցել է երկու փուլով: Առաջին փուլում հնարավորություն է տրվել ներկայացնել անվանակարգերում առաջադրվածներին, իսկ հետո արդեն ելնելով քվեարկության արդյունքներից ներկայացվել է ընտրված լավագույն հնգյակը,որից հետո էլ ընտրվել են արդեն բոլոր անվանակարգերի ներկայացված լավագույնները: Քվեարկության թերթիկները ուղարկվել է ոլորտի պատասխանատուներին՝ոլորտի բոլոր ներկայացուցիչների էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև հնարավոր էր քվեարկել օնլայն՝ «Армения туристическая» ամսագրի էլեկտրոնային էջի միջոցով: Մրցանակաբաշկության արձանիկները պատրաստվել են հայտնի դիզայներ Մարգարիտա Մատուլյանի էսքիզի հիման վրա: Հանդիսավոր արարողությունը վարելու են հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն և «Армения туристическая» ամսագրի գլխավոր խմբագիր, լրագրող, դերասան Ռուբեն Փաշինյանը՝ Arpi & HI WAY Band խմբի ուղեկցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր