211652_close_icon
views-count6490 դիտում article-date 14:42 07-09-2018

ՌԴ–ի հետ մեր հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն և պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի. ՀՀ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարին, որի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/07/pashinyan/2784345]tert.am[/url]-ը։ «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները առանձնահատուկ տեղ ունեն, առանձնահատուկ նշանակություն ունեն, և մենք հույս ունենք այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն մեծացնել։ Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական»,– ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձ է կատարել ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, ինչպես նաև ՀԱՊԿ գործունեությանը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/09/07/pashinyan/2784345]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր