211652_close_icon
views-count36830 դիտում article-date 13:49 07-09-2018

Աշխարհին մանկան մաքրություն է պետք, քանզի աշխարհին մաքրություն է պետք. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը իր գործողություններով ապացուցում է մեծն Սևակի խոսքերի իսկությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը, կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի զարգացումը, տարիներ շարունակ իրականացրել է տարբեր ծրագրեր: Այս անգամ բանկի ղեկավարությունն անակնկալ մատուցեց Արթիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի երեխաներին: Բանկի կողմից նախաձեռնված համակարգչային դասասենյակի նորոգման և կահավորման աշխատանքներն ավարտված են և դպրոցականները սեպտեմբերի 1-ը դիմավորեցին նոր ու հարմարավետ դասասենյակում: Երեխաները շատ ուրախ և ոգևորված էին նման անակնկալից, իսկ ուսուցչական կազմը իր խորին շնորհակալությունը հայտնեց բանկի ղեկավարությանը՝ մաղթելով, որ նմանատիպ ծրագրերը, որոնք նպաստում են ապագա սերդի զարգացմանը և կրթմանը, կրեն շարունակական բնույթ: Բանկը կարևորում է հայ ազգի զավակների կրթվածության զարգացման մակարդակին նպաստող յուրաքանչյուր ծրագիր, քանի որ կայուն գիտելիքների և առաջադեմ ունակությունների շնորհիվ միայն կարելի է կերտել լուսավոր ապագա, ունենալ բարեկեցիկ կյանք, ծառայել սեփական երկրի ու ազգի շենացման հայրենանվեր գործին: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարը վարչության նախագահ Արսեն Միքայելյանի անունից շնորհավորեց դպրոցականների սեպտեմբերի 1-ը՝ ցանկանալով խաղաղություն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության երկնակամարում, որպեսզի մեր երեխաները խաղաղության ներքո սովորեն կրթվեն և դառնան հայ ազգի արժանի զավակներ: Մշտապես հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ բանկն առանձնակի ուշադրություն է դարձնում երեխաներին, քանի որ առաջին հերթին նրանց համար է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր