211652_close_icon
views-count6947 դիտում article-date 11:39 07-09-2018

Նիկոլ Փաշինյանը կայցելի Ֆրանսիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/946366.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում»,- ասաց նա: Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր: «Արմենպրես»-ը փորձեց այցի մասին այլ մանրամասներ ճշտել ՀՀ կառավարությունից: Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնեց, որ վարչապետի աշխատակազմը այցերի մասին տեղեկատվություն տրամադրում է այցերից միայն մեկ-երկու օր առաջ:

Նմանատիպ նյութեր