211652_close_icon
views-count12360 դիտում article-date 11:00 07-09-2018

Ռուսաստանը չեղարկել է իր տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը

Ռուսական իշխանություններն չեղարկել են իրենց տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված ԱՊՀ միջպետական հետախուզումը: Այդ մասին interfax գործակալությանը հայտնել է քաջատեղյակ աղբյուրը: «2008թ. Երևանում մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա մանրամասնել է, որ այսպիսով՝ ՌԴ տարածքում նախկին նախարարին ոչինչ չի սպառնում: Բայց եթե Մ. Հարությունյանը հայտնվի ԱՊՀ երկրներից որևէ մեկում, նրան կարող են ձերբակալել և արտահանձնել Հայաստանին: Աղբյուրը պարզաբանել է նաև, որ Հարությունյանի ձերբակալման և արտահանձնման վերաբերյալ դիմումը Մոսկվան վերջերս է ստացել և ոչ թե ՀՀ գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման գծով: Նրա խոսքով՝ Հարությունյանին ձերբակալելու թույլտվության մեջ նշված է նաև Մոսկվայում նրա տան հասցեն:

Նմանատիպ նյութեր