211652_close_icon
views-count4449 դիտում article-date 13:23 07-09-2018

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել Է Աֆղանստան

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը և երկրի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Ջոժեֆ Դանֆորդն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, նախապես չհայտարարված այցով ժամանել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ այցի ընթացքում ԱՄն բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օսթին Սքոթ Միլլերի հետ, որի ժամանակ քննարկելու են «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ հաշտության պայմանագրի կնքման հեռանկարները: Օսթին Սքոթ Միլլերը նոր պաշտոնում պարտականությունները ստանձնել է այս տարվա սեպտեմբերի 2-ից:

Նմանատիպ նյութեր