211652_close_icon
views-count2523 դիտում article-date 12:31 07-09-2018

Նավթի գները նվազել են

Նավթի համաշխարհային գները նվազել են։ Այսպես, Նյու-Յորքի NYMEХ բորսայում WTI տեսակի նավթի գինը նվազել է 1.09 %-ով և կազմել 67.89 դոլար։ Լոնդոնի IСE բորսայում Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.64 %-ով և կազմել 76.63 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

Նմանատիպ նյութեր