211652_close_icon
views-count54324 դիտում article-date 18:42 07-09-2018

Պրոֆեսիոնալը գնահատում է պրոֆեսիոնալին. Վերաքննիչ քրեական պալատի դատավորը բեկանեց «Շարիկ գլորող Կլոր» մականվամբ դատավորի անհասկանալի որոշումը. մահվան ելքով վրաերթ կատարողը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի քրեական պալատի դատավոր Կարեն Մարդանյանը բավարարել է Կոտայքի մարզի դատախազության դատախազ Թևան Թադևոսյանի միջնորդությունը և երկամսյա կալանքի է վերցվել Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Մանուկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, Թ. Թադևոսյանը բողոքարկել էլ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Գեղամ Մարգարյանի որոշումը, ով մերժել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Տիգրան Բաղյանի միջնորդությունը և դատարանից ազատ էր արձակել Տ. Մանուկյանին, ով մահվան ելքով վրաերթի հեղինակ էր, դեպքի վայրից դիմել էր փախուտի, մինչ այդ է;լ նրա փոխարեն հայրն էր փորձում Կոտայքի ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, որ ինքն էր ավտոմեքենան վարել, մինչդեռ ի տարբերություն Եղվարդի դատարանի դատավոր Գ. Մարգարյանի, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Շարիկ գլորող Կլոր» մականվամբ, ավագ քննիչ Տ. Բաղյանը հսկալածավալ աշխատանքներ էր կատարել՝ բացահայտելով իրականությունը ու ինչպես ժողովուրդն է ասում՝ հիմքերն այնքան ամուր էին ցեմենտ բետոնի նման, որ վրաերթի հեղինակը խոստավանել էր կատարվածը, իսկ դատավոր Գ. Մարգարյանը հաշվի չէր առել քննիչի կատարած հսկայածավալ աշխատանքը և ազատ էր արձակել կասկածյալին: Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական պալատի դատավոր Կ. Մարդանյանի որոշումից հետո կասկածյալը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/06/1102517/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Տիգրան Բաղյանը միջնորդություն էր ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Մանուկյանի նկատմամբ: Տ. Մանուկյանը օգոստոսի 1-ին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Աբովյանի բնակիչ, 79-ամյա Լևոն Մարգարյանին ու նրան թողնելով անօգնական, ավտոմեքենան էլ դեպքի վայրում՝ դիմել էր փախուստի: Վրաերթից հետո Տ. Մանուկյանի հայրը՝ Հովհաննես Մանուկյանը, ներկայացել էր Աբովյանի ոստիկանություն, իսկ հետո քննչական բաժին, որտեղ փորձել էր իրավապահներին համոզել, որ վրաերթը ինքն է կատարել, սակայն քննիչ Տ. Բաղյանը հսկայածավալ քննչական գործողություններ կատարելու արդյունքում կարողացել էր բացահայտել, որ Հ. Մանուկյանը փորձում է իրենց մոլորեցնել: Այլ ելք չունենալով, Տ. Մանուկյանը մեղայականով ներկայացել էր քննչական բաժին: Երեկ՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում դատավոր Գեղամ Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և մի քանի ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո վերադարձել էր դահլիճ և պարզվել էր, որ նա քննիչի միջնորդությունը մերժել է, փոխարենը 500 հազար դրամ գրավով մահվան ելքով վրաերթ կատարած, դեպքի վայրից փախուստի դիմած ու իր հորը իբրև վրաերթի հեղինակ իրավապահների մոտ «գործուղած» Տ. Մանուկյանը դատարանից ազատ էր արձակվել: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դատավոր Գ. Մարգարյանը դատական համակարգում ավելի շատ ճանաչված է «Շարիկ գլորող Կլոր» մականվամբ, ով բազմաթիվ նմանատիպ դատական անհեթեթ և ոչ իրավաչափ որոշումներ է կայացրել: Անգամ եղել են դեպքեր, երբ մարդիկ լսելով նրա կողմից կայացված դատավճիռները, ասում էին. «Աշխարհ կանգնի, իջնող կա, իմ շարիկը քո շարիկին վնաս չէ»: [b]ՀՀ Վերաքննիչ քրեական պալատի դատավոր Կարեն Մարդանյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/06239100015363316869493.jpg[/img] [b]«Շարիկ գլորող Կլոր» մականվամբ Աբովյանի դատավոր՝ Գեղամ Մարգարյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0210394001510078983545826.jpg[/img] [b]Գործը քննող ավագ քննիչ Տիգրան Բաղյանն է [/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0764386001536332182898421.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր