211652_close_icon
views-count15225 դիտում article-date 21:52 06-09-2018

Ոչ թե հետևել եմ՝ մեռել ու կենդանացել եմ. դերասանուհին ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան. Armtimes.com

Դերասանուհի, նկարչուհի Նարե Հայկազյանը մոտ 12 տարվա բացակայությունից հետ ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան: Դերասանուհին ապրելու եւ ստեղծագործելու է Գյումրիում: Նարե Հայկազյանի՝ հայրենիքը լքելու պատճառների, այստեղ իր հետ տեղի ունեցած անարդարությունների մասին ՀԺ-ն զրուցել է վերջինիս հետ: - [b]Նարե, եթե չեմ սխալվում, մոտ 12 տարուց ավելի է՝ ինչ մեկնել եք Հայաստանից եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Այդ ընթացքում այցելե՞լ եք Հայաստան:[/b] - Այո, ճիշտ եք, երկար տարիներ է՝ մեկնել էի այստեղից, բնակվում էի ԱՄՆ-ում, բայց վերջին մի քանի տարիներին անընդհատ Հայաստանում եմ, միշտ էլ եկել եմ, մի քանի ամիս մնացել: Ստեղծարար կյանքով, որպես այդպիսին չեմ ապրել այստեղ, բայց իմ անձնական կառույցներն եմ ձեւավորել՝ պուճուրիկ անկյուն ստեղծելու համար: Ստեղծարար կյանքս դրսերը ճամփորդելու մեջ է եղել, ցուցահանդես եմ արել, փոքրիկ ֆիլմ եմ նկարել: - [b]Ի՞նչը առիթ դարձավ, որ տարիներ առաջ մեկնեք Հայաստանից: [/b] - Երբ դու հիմքից ամեն ինչ սարքում ես, ֆունդամենտալ ձեւով անում, եւ գալիս է մի պահ, որ քեզ արգելում են լինել այդ վայրում (Մնջախաղի թատրոնում-հեղ.), արգելում աշխատել, քեզ այլեւս ոչինչ չի մնում, քան թողնել ու հեռանալ: 150 դերակատարում ունեի, բայց մրցանակներից միշտ հանում էին: Սարսափ է, երբ քեզ նշանակում են երկրորդ կարգի դերասանուհի, երբ ամբողջ կյանքդ այդ թատրոնում դու հարյուրավոր առաջատար դերեր ես խաղացել: Ստաժդ սարքում են մի քանի տարի, մինչդեռ տասնյակ տարիների ստաժ ունես: Ես անցել եմ մաքառման ճանապարհ: Այդ տարիները մենակ եմ անցել, չեմ գնացել ԱՄՆ՝ լավ կյանք որոնելու, ուղղակի միակ տեղն էր, որտեղ պիտի գոնե ինչ-որ մի ձեւով ամուր կանգնեի, աշխատանք փնտերի: Ես էնտեղ նկարել եմ, իմ ցուցահանդեսներն եմ արել, ֆիլմ եմ նկարել, ստեղծագործական առումով ես իմ կյանքը չեմ զոհել, ստեղծագործել եմ ու շարունակում եմ այդպես: Անցած տարի Երեւանում նոր պրոեկտում ներկայացա, բայց այս անգամ ես առաջարկի հիման վրա եմ եկել: - [b]Ի՞նչ առաջարկի մասին է խոսքը: [/b] - Գյումրու Դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կողմից եմ առաջարկ ստացել: Տիգրանը բազմիցս ինձ դիմում էր, հրավիրում, բայց ես թեման շրջանցում էի, որովհետեւ կենդանություն չունեի այդ առումով, վստահ չէի մշակութային ղեկավարող անձանց հարցում, դպրություն չէի տեսնում այդ առումով: Բայց հիմա շատ բան է փոխվել, նոր ներկայացումների վրա ենք աշխատելու: Պաուլո Կոելիոյի «Վեռոնիկան որոշում է մահանալ» բեմադրությունն ենք անելու, սակայն բոլորովին նոր ձեւով՝ տարբերակներ փոխելով: Լիլիթ Մակունցը, հիանալի մի անձնավորություն է, որը կարողացավ ընկալել ինձ եւ առաջարկ արեց: Մանրամասներն՝ [url=http://armtimes.com/hy/article/143732]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր