211652_close_icon
views-count4830 դիտում article-date 16:26 06-09-2018

Երկրաշարժի պատճառով Ճապոնիա-Չիլի հանդիպումը չի կայացել. զոհվել է 9 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճապոնական ֆուտբոլային ասոցիացիան հայտնել է Ճապոնիա-Չիլի ընկերական հանդիպումը չեղարկելու մասին: Խաղը պետք է մեկնարկեր այսօր՝ Երևանի ժամանակով 14:00-ին, սակայն գիշերը ճապոնիայի հյուսիսում տեղի է ունեցել 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ֆեդերացիան կվերադարձնի գումարները երկրպագուներին, որոնք խաղի տոմսեր են ձեռք բերել: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 3-ին՝ 1,9 մլն բնակչություն ունեցող Սապորոյից 65 կմ հարավ-արևելքում: Ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 9 հոգի, 366-ը վնասվածքներ են ստացել, 30-ը համարվում անհետ կորած: Երկրաշարժի պատճառով Սապորոն հոսանքազրկվել է, խախտվել են բջջային կապի օպերատորների և հեռահաղորդակցման կայանների աշխատանքները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր