211652_close_icon
views-count3349 դիտում article-date 15:47 06-09-2018

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը ներողություն է խնդրել Ռոնալդուից

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը ներողություն է խնդրել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից՝ պորտուգալացու էգոիզմի մասին խոսքերի համար: Օրերս Դալիչը ասել է. «Ռոնալդուն էգոիստ է, և ես երբեք չէի ցանկանա նրան տեսնել իմ թիմում»: «Ցավում եմ դրա համար: Դա եղել էր մի հատված իմ պատաասխանից, թե ինչու Ռոնալդուն չէր գնացլ ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխության արարողությանը, արձագանքն էր Մոդրիչի մասին նեգատիվ արտահայտությունների: Այնպես որ ես ասել էի, որ դա Կրիշտիանուի կողմից էգոիզմ էր և ես նման խաղացողների չեմ սիրում: Այդ խոսքերում չի եղել որևէ անձնական կամ բացասական: Միգուցե, դրանք պարզապես սխալ են ներկայացվել: ՖԻՖԱ-ի The Best մրցանակի համար ես քվեարկել եմ Մոդրիչի օգտին, իսկ Ռոնալդուն երկրորդ տեղում եմ դրել: Լուկան արժանի էր մրցանակին: Նա դարձավ ԱԱ-2018-ի լավագույն խաղացողը, նվաճեց Չեմպիոնների լիգան, դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Ոչ ոք այդքան չի նվաճել այս տարի: Ռոնալդուն պատմության լավագույն խաղացողներից մեկն է, սակայն Մոդրիչը լավագույնն էր այս տարի», ասել է Դալիչը:

Նմանատիպ նյութեր