211652_close_icon
views-count4426 դիտում article-date 14:48 06-09-2018

Լուիս Սուարես. Ուղղակի անտանելի է, որ «Ռեալը» երեք անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ կատալոնական ակումբի խաղացողներին ճնշում են «Ռեալի» հաղթանակները Չեմպիոնների լիգայում: «Չեմպիոնների լիգայի հետ կապված իրավիճակը մեր համար անտանելի է: Մենք Իսպանիայի ներսում այդքան տիտղեսներ են նվաճել, սակայն «Ռեալը» երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում: Դա պատմական պահ է, և դա մեզ գրգռում է: Դա շատ բարդ մրցաշար է, որը պետք է նվաճել: Արդարացի չէ ակնկալել, որ Մեսին դա միայնակ կանի: Չնայած նրա մեծ տաղանդին, նա մեր աջակցության կարիքն ունի: Մեսին առավել շահագրգռված է, քան երբևիցե: Այժմ, երբ նա մեր ավագն է, նա ցանկանում է իր գավաթներ բարձրացնել», ասել է Սուարեսը:

Նմանատիպ նյութեր