211652_close_icon
views-count2920 դիտում article-date 16:02 06-09-2018

Պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայ-ռուսական հարաբերություններում անհանգստանալու առիթ չի տեսնում

Հայ-ռուսական հարաբերություններում անհանգստանալու որևէ բան չկա, մեր ռուս գործընկերները պարզապես ուսումնասիրում են մեզ: Այսմասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազգային Ժողովում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Հավելեց, որ Ռուսաստանի համար անհասկանալի իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանում. 10 օրում տեղի ունեցավ իշխանափոխություն, և իշխանության եկավ մի ուժ, որը եղել է ընդդիմություն: «Գերտերությունները, ոչ միայն Ռուսաստանը, ուսումնասիրում են Հայաստանի այսօրվա իշխանությունը»,-ընդգծեց Ա. Սիմոնյանը: Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են պահպանել լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Անհանգստանալու որևէ բան չկա հայ-ռուսական հարաբերություններում: Դրանք լավ մակարդակի վրա են, և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն ավելի լավանան»,- նշեց Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Մոսկվայում: Կողմերը բարձր մակարդակի հայ-ռուսական բանակցություններ կվարեն:

Նմանատիպ նյութեր