211652_close_icon
views-count1239 դիտում article-date 14:05 06-09-2018

ՀՀ ոստիկանապետը համոզված է, որ Նարեկ Սարգսյանի միջազգային հետախուզումը դրական արդյունքներ կտա

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը համոզված է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Նարեկ Սարգսյանի միջազգային հետախուզումը դրական արդյունքներ կտա: Այդ մասին Վ. Օսիպյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կա հետախուզման մեջ գտնվող Ն. Սարգսյանից: «Համբերատար սպասեք, քանի որ սա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է պահանջում, և ժամանակատար աշխատանք: Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի հետ սերտ համագործակության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա»,- ասաց ՀՀ ոստիկանապետը:

Նմանատիպ նյութեր