211652_close_icon
views-count31432 դիտում article-date 14:11 06-09-2018

Ավտովթար Երևանում. բախվել են Toyota Tundra-ն ու Lada 110-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Toyota Tundra մակնիշի 400 ՍՕ 64 համարանիշի և Lada 110 մակնիշի 35 QA 814 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արման Սահակյանը և տեսուչ Բենիկ Արզումանյանը։ Վիրավորներին առաջինը օգնություն է ցուցաբերել Toyota-ի վարորդը և վթարի հարևանությամ գործող ավտոլվացման կետի աշխատակիցները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lada-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարւյթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանում է օրվա հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր