211652_close_icon
views-count1346 դիտում article-date 16:15 06-09-2018

Տեղի է ունենալու երրորդ միջկորեական գագաթնաժողովը

Սեպտեմբերի 18-20-ը Հյուսիսային Կորեայում տեղի է ունենալու երրորդ միջկորեական գագաթնաժողովոը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով հարավկորեական պետության առաջնորդի հատուկ բանագնացին։ «Հարավն ու Հյուսիսը պայմանավորվել են սեպտեմբերի 18-20-ը Փհենյանում անցկացնել միջկորեական գագաթնաժողով, իսկ ամեն շաբաթ հանդիպում կազմակերպելու համար՝ անցկացնել բարձր մակարդակի բանակցություններ»,-ասել է բանագնացը։ Ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, որի ժամանակ էլ քննարկվել է Կորեական թերակղզու իրավիճակը, ինչպես նաև նրա ապամիջուկայնացման հարցը։

Նմանատիպ նյութեր