211652_close_icon
views-count2002 դիտում article-date 23:16 05-09-2018

Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել է 20-ի

Քաբուլի արևմտյան հատվածում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, 70 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով 1TV հեռուստաընկերությունը, ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի և 17 վիրավորի մասին: Առաջին պայթյունը որոտացել է մարտարվեստի ակումբում մրցումների ժամանակ: Պայթուցիկ սարքն ակումբ էր բերել մահապարտ-ահաբեկիչը: Երկրորդ պայթյունը որոտացել է նույն ակումբից ոչ հեռու: Tolo News հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ երկրորդ հարձակումն ուղղված է եղել իրավապահների դեմ, որոնք արձագանքել էին առաջին պայթյունի դեպքին: Դեռևս ոչ մի կազմակերպություն պայթյունների պատասխանատվությունը չի ստանձնել:

Նմանատիպ նյութեր