211652_close_icon
views-count25558 դիտում article-date 21:18 05-09-2018

Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, կա ավելի քան 600 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հայտնում է LIfeNews-ը: Աղբյուրը նշում է, որ ևս 610 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/04/1104515/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ Ճապոնիայում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր՝ «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհվել էր 8 մարդ: Այս մասին հայտնում էր RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ավելի քան 350 մարդ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ աղբյուրի՝ փողոցներում բազմաթիվ մեքենաներ կողաշրջվել էին, իսկ ավտոմեքենաների աճուրդի ավտոկայանատեղիում էլ հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվել է մոտ 100 մեքենա, մասամբ հեղեղվել էր Օսակա նահանգի «Կանսայ» միջազգային օդանավակայանը: Նշենք, որ այս պահն թայֆունը հասել է ՌԴ Սախալին կղզի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր