211652_close_icon
views-count16646 դիտում article-date 14:56 05-09-2018

Եթե չլիներ պարը, կսովորեի դերասանական բաժնում

Գյումրեցի 20-ամյա Գրիշա Ասատրյանն արդեն 12 տարի է՝ զբաղվում է պարով, այն համարելով կյանքի իմաստը: Ազատ ժամանակ սիրում է կարդալ, ժամանակ անցկացնել ընկերների հետ: [b]-Գրիշա, խնդրում եմ հակիրճ պատմիր քո մասին: [/b] -Ծնվել եմ 1998 թվականին ՌԴ-ում, որոշ ժամանակ անց ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Գյումրի: Սովորել եմ Գյումրու «Թռչունյան տուն» կրթահամալիրում: Այնուհետեւ հաճախել եմ ԵԿՊԻ Գյումրու մասնաճյուղի պարարվեստ բաժինը: Այժմ զբաղվում եմ պարով: [b]-Ո՞ր տարիքից ես զբաղվում պարով: Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիր պարը: [/b] -Պարել սկսել եմ դեռ դպրոցական տարիներից: Մինչեւ պարի խմբակ հաճախելը սովորել եմ նվագել ջութակ, եւ հենց այդ ընթացքում տնօրենիս՝ Սոնյա Սիմոնյանի առաջարկով տեղափոխվեցի պարի խմբակ։ Կյանքիս ընթացքում միշտ շնորհակալ կլինեմ նրան ինձ ուղղորդելու համար: [b]-Իսկ փոքր տարիքում երբեւէ մտածե՞լ ես, որ զբաղվելու ես պարով: [/b] -Եթե անկեղծ՝ փոքր տարիքում մասնագիտության հետ կապված հստակ կողմնորոշում չեմ ունեցել, բայց եղել է ժամանակ, որ մտածել եմ պարով զբաղվելու, պարուսույց դառնալու մասին: [b]-Քանի՞ տարի է, որ զբաղվում եք պարով, եւ ո՞ր համույթներում եք պարում: [/b] -Արդեն 12 տարի է, որ պարում եմ: Սկզբնական շրջանում պարել եմ «Թռչունյան տուն» դպրոցում գործող պարի խմբակում, այնուհետեւ տեղափոխվել եմ «Անի» պարային համույթ, որի գեղարվեստական ղեկավարը Սենիկ Խուբեսարյանն է: Նա լինելով իմ պարուսույցը, նաեւ ինձ սովորեցրել է լինել անկեղծ, ընկերասեր եւ օգնող: -Բացի պարելուց, այլ զբաղմունք ունե՞ս: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.asparez.am/%D5%A5%D5%A9%D5%A5-%D5%B9%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A8-%D5%AF%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AB-%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/#.W4-0YM4zbIW]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր