211652_close_icon
views-count6631 դիտում article-date 11:13 05-09-2018

Նիկարագուայում բողոքի ցույցերի հետևանքով կա 480-ից ավելի զոհ. նրանցից 23-ը երեխաներ են

Նիկարագուայում բողոքի ցույցեր են ընթանում կառավարության դեմ, որոնց ժամանակ զոհվել է ավելի քան 480 մարդ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Նիկարագուայի մարդու իրավունքների հարցերով ասոցիացիային։ Ավելի վաղ Մարդու իրավունքների հարցերով միջամերիկյան հանձնաժողովը հայտնել էր, որ զոհերի մեջ 2 տասնյակից ավելի ոստիկանության ծառայողներ կան։ Զոհված երեխաների թիվը հասել է 23-ի, վիրավորների թիվը՝ մոտ 4 հազար։ Ձերբակալվել կամ անհետ կորել է ավելի քան 1200 մարդ։

Նմանատիպ նյութեր