211652_close_icon
views-count22971 դիտում article-date 21:53 04-09-2018

Զոհված մայորի ընտանիքը ապրում է փլուզվող տան մեջ, իսկ Արցախում բնակարաններ բաժանում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Hayreniq.am

Արցախի Հադրութ քաղաքում քանի օր է կրքերը չեն հանդարտվում և պատճառը Հադրութ քաղաքում շահագործման հանձնված շենքի բնակարանաբաշխումն է, որն, ըստ հադրութցիների մեծ մասի, կատարվել է անարդարության սկզբունքներով. բնակարաններ ստացողների մի մասը փաստաթղթերի կեղծման միջոցով են ստացել բնակարանները, ամուսնալուծվելով, իրենց սեփական տնից դուրս գրվելով,մյուս մասն՝ արդեն ունեն մեկ կամ մի քանի տուն կամ բնակարան: Իսկ հիմա այդ կոնտեքստում անդրադառնանք մայոր Հովսեփ Մայիլյանի ընտանիքին: Հովսեփ Մայիլանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ. Նա Ն զորամասի զրահատեխնիկական ծառայության պետն էր: Հովիկը, ինչպես նրան հադրութցիներն են անվանում, 3 անչափահաս երեխա ունի, փոքրը 4 տարեկան է, կինը չի աշխատում ու երեխաների հետ միասին ապրում է Հովկի պապական տանը, որը փլվում է: Դեռ Հովիկի կենդանության օրոք բանակի համապատասխան ծառայությունից եկել, տեսել էին տունը, ասել, որ կվերանոգեն, իսկ երբ նա զոհվեց Հադրութի Վարչակազմից գնացին, նայեցին ու աացին, որ այդ տունը փլվող է ու այն վերանորոգելու ենթակա չէ: Եղավ խոստում՝ բնակարան կտրամադրեն կառուցվող ներակառույցներից: Առաջին նորակառույցից չտրամադրեցին: Հիմա կառուցվել է երկրորդ շենքը և պարզ է դառնում, որ այս շենքից ևս նրա ընտանիքին բնակարան տրամադրել չեն ուզում՝ կրկին ցուցակից հանել են: Այս ամենը, բնականաբար չի կարող ցասման ալլիք չառաջացնել: Զոհված մայորի ընտանիքը ամեն օր քնում-արթնանում է փլուզման վտանգը սրտում: Ավելին, նրա 14-ամյա դուստրը այս պահին առողջական լուրջ խնդրներով պառկած է Երևանի Մուրացան հիվանդանոցում և նրան երկարատև բուժում է անհրաժեշտ: Հուսանք, որ այս հոդվածը և մարդկանց արդարացի բողոքը կստիպի համապատասխան մարմիններին ճիշտ որոշումներ կայացնել ու չցավացնել այն ընտանիքներին, ում սրտերն այլևս ցավին դիմանալու ուժ չունեն: Աղբյուրը՝ [url=http://www.hayreniq.am/am-n-4865.html]hayreniq.am[/url] [b]Այս փլվող սենյակում են քնում զոհված մայորի անչափահաս երեխաները[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0655685001536083404805731.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր