211652_close_icon
views-count3922 դիտում article-date 22:51 04-09-2018

Կիևում քննարկվել են Ուկրաինայի հայերի նոր նախաձեռնությունները

Ուկրաինայի հայերի միությունը հայրենակիցների հետ համագործակցությունը ընդլայնելու համար նոր ձեւաչափ է կիրառում: Սեպտեմբերի 4-ին Կիեւում տեղի ունեցավ Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեի եւ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ նիստը: Պատմամշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը ներկայացրեց առաջիկա ծրագրերը: Քննարկվեցին «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստների մասնակցությունը նախատեսված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է [url=http://analitikaua.net/]AnalitikaUA.net[/url] կայքը, Ուկրաինայի հայերի միության եւ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ միջոցառումները, որոնց մասնակցում են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ, պարբերաբար անցկացվում են 2015 թվականից: Ըստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմը մեծ ներուժ ունի: «Որքան հաճախ են տեղի ունենում նման հանդիպումները հարթակի շրջանակներում, այնքան ավելի զորեղ է դառնում ուկրաինահայ համայնքը», - նշել է Վիլեն Շատվորյանը: «Ուկրաինայի հայերի միության շրջանակներում նոր հասարակական նախաձեռնությունը մասնավորապես` «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմը, տարբեր պատճառներով տարածաշրջանային համայնքներում չներգրավված հայրենակիցների հետ համագործակցությանն ուղղված ձեւաչափ է: Պլատֆորմի գրեթե բոլոր ակտիվ մասնակիցները հայտնի ստեղծագործող մարդիկ են, եւ պատահական չէ, որ համատեղ հանդիպումներն անցկացվում են հենց Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ-ի) պատմամշակութային հանձնաժողովի շրջանակներում: Այս ձեւաչափը ամենամոտն է բոլոր նրանց, ովքեր առօրյա կյանքում ապրում են ստեղծագործական կյանքով» - ասում է հարթակի համակարգող Մարատ Հակոբյանը: Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր համայնքները և հայկական կազմակերպությունները։

Նմանատիպ նյութեր