211652_close_icon
views-count6818 դիտում article-date 21:18 04-09-2018

Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճապոնիայում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր՝ «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհվել է 8 մարդ: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ավելի քան 350 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ աղբյուրի՝ փողոցներում բազմաթիվ մեքենաներ կողաշրջվել են, իսկ ավտոմեքենաների աճուրդի ավտոկայանատեղիում էլ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է մոտ 100 մեքենա, մասամբ հեղեղվել է Օսակա նահանգի «Կանսայ» միջազգային օդանավակայանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր