211652_close_icon
views-count13981 դիտում article-date 20:36 04-09-2018

«Հայերն ապրում են» խորագրով նոր հաղորդաշարը կներկայացնի աշխարհասփյուռ հայերի իրական կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սփյուռքի հայ համայնքի իրական կյանքը և նաև ցավոտ խնդիրները վեր հանելու առաքելությամբ լրագրող և ռեժիսոր Սուրեն Արեենցը սկսում է նոր հաղորդաշար`սեպտեմբերի 8-ից Արմնյուզ հեռուստաալիքի եթերում կլինի «Հայերն ապրում են» խորագրով հաղորդաշարը: Շնորհիվ իր ընկերների` Լիբանանի Էյր Արմենիա ավիաընկերության ղեկավարների կողմից անվճար տեղեր տրամադրվեց ,մյուս ընկերների և բարեկամների շնորհիվ տեխնիկական սարքավորումներ ձեռք բերվեց ,իսկ Լիբանանի Մարաշի Հայրենակցական միությունն էլ հոգած կեցության հարցը և սկսվեց Լիբանանի հայ համայնքի նկարահանումները: Ինչպես են հայերն ապրում Հայաստանից դուրս, գոյատևում՝բազում խնդիրների առկայությամբ և առհասարակ: Նման գաղափար հեղինակը վաղուց ուներ և այն զգացումը ,որ ոչ թե Հայաստան-Սփյուռք կապի խնդիր ունենք, այլ սփյուռքի՝ իրարից տեղյակ չլինելը Սուրենին ստիպեց հաշվի չառնել ոչ մի խնդիր և սկսել հաղորդման աշխատանքները : Հաղորդումը ոչ միայն նպատակ ունի ծանոթացնել Հայաստանին և հայաստանաբնակներին սփյուռքին, այլ գերնպատակներից է, որ արտերկրում ապրող հայերը իմանան, թե սփյուռքն ինչ ցավերով է ապրում, քանի որ հեղինակի պնդմամբ հենց սփյուռը տեղյակ չէ իր շուրջը ապրող մյուս սփյուռքահայերի խնդիրներից և ձեռքբերումներից: - Մենք ամպագոռգոռ հայտարարություններ ենք անում 10 միլիոնանոց սփյուռքի մասին, բայց այն պետք է իրար կապել,և կապող օղակը պիտի լինեմ,ինչու չէ, ես՝Հայաստանի քաղաքացիս,- նշում է Սուրենը: Իսկ հեռուստանախագծի երկրորդ նպատակը՝ աշխարհին ցույց տալ , որ Հայաստանը միայն այս 30.000 քառակուսի կիլոմետրը չի, այլ ցավոք, այս աշխարհասփյուռ հայությունն է, որի գոյությունից է կախված այս 30.000-ի վրա ապրող հայերի վաղվա ապագան, առանց այդ գիտակցման առաջ չենք կարող գնալ: Սուրեն Արեենցն իր ստեղծագործական փոքր կազմով , որը բաղկացած է ընկերներից, ծրագրի ընթացքում ցույց է տալիս նաև սփյուռքի ներքին արտագաղթը, եկեղեցի կամ երեսփոխան չունեցող համայնքները և այլն: Հաղորդաշարի առաջին հաղորդումը նվիրված է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի թագադրման 50 ամյակին և իհարկե, փառահեղ շատ հերոսներ ևս ունի, ովքեր իրենց գործունեությամբ հայի տեսակ են ձևավորում: Այս նախագծի առաջին եթերն արդեն տարբերվում է իր տեսակի մեջ,քանի որ հոգևոր առաջնորդի հետ կապված բացահայտումներ են հնչում, որի մասին առաջին անգամ խոսվում է հենց այս նախագծում: Ստեղծագործական խումբը իր առջև խնդիր է դնում սահմանափակ ժամկետի ընթացքում հասցնել նկարահանումներ, որը հաջողվում է անել միայն դրսում ապրող հայրենասերների օգնությամբ ,որոնք անշահախնդիր օգնում են : Օրինակ Լիբանանում ապրող Ռիտա և Գևորգ բաղդասարյանների ,Հակոբ Քեչեջյանի,Լիբանանում Հայաստանի դեսպանի օգնական Վլադ Պողոսյանի և այլ հայրենասեր մարդկանց շնորհիվ է որ նկարահանող խումբը կարողացել է Լիբանանում այդքան կարճ ժամանակահատվածում այդքան մեծ ծավալի նկարահանումներ իրականացնել :Հաղորդման մեջ մեկ անձը և՛ լրագրող է,և՛ հաղորդավար և՛ ռեժիսոր:Իհարկե, կան դժվարություններ.նախ և առաջ ժամանակային սահմանափակումն է, թեպետ խմբին հաջողվել է Լիբանանում 7 օրվա ընթացքում 16 հաղորդում նկարահանել: Հաղորդման հեղինակը նշում է նաև,որ կա նաև մեծ գլոբալ խնդիր ևս ` հաճախ պիտի կարողանալ սփյուռքահային համոզել, որ ոչ թե նպատակը իր միջոցով գումար վաստակելն է, այլ իր մասնակցություն-խոսքը: «Հայերն ապրում են» խորագրով հաղորդման հարցազրուցներից մի մասը տպագրվում է նաև АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ ամսագրում,որը նույնպես հեղինակի ընկերների կողմից նվեր է, որպեսզի աշխարհասփյուռ հայերի մասին տեղեկանան ամենուր: Միայն ընկեր-նախաձեռնողների միջոցով իրականացվող նախագիծը, որ ընդամենը մեկ եթեր է ունեցել, կարիքը ունի պետական աջակցության և նախորդ իշխանությունների օրոք անպատասխան դիմումներ են ուղարկվել,իսկ վերջերս ևս դիմել են՝դրական պատասխանի ակնկալիքով: Հաղորդաշարը նոր զարգացման միտում ունի.նպատակ կա ներկայացնելու աշխարհի մասշտաբով գյուտերի հեղինակ հայերի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր