211652_close_icon
views-count3830 դիտում article-date 21:04 04-09-2018

«Էխո» կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաներին հնարավորություն կտա բացահայտելու Երևանի տեսարժան վայրերը

Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Բացահայտի՛ր քո քաղաքը» ծրագիրը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաներին հնարավորություն տալ բացահայտելու Երևանի տեսարժան վայրերը, ծանոթանալ քաղաքի պատմությանը, այցելել մշակութային ու ժամանցի կենտրոններ և այլն։ Ս․թ․ սեպտեմբերի 5-ին ժամը 15:00-ին Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աջակցությամբ շուրջ 50 երեխաների համար կազմակերպվելու է բացօթյա ավտոբուսային տուրեր դեպի Երևանի տեսարժան վայրեր՝ Երևանի այցեքարտը դարձած երկհարկանի ավտոբուսներով։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր երեխա, անկախ սոցիալական պայմաններից, պետք է հնարավորինս ընդգրկված լինի իր համայնքում, ճանաչի և սիրի իր քաղաքը, ինչը անկասկած կնպաստի ներդաշնակ և ներառական հասարակության կայացման գործին։ *** «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3- ին: Կազմակերպությունը հասարակական միավորման մի տեսակ է, որում հավասար հնարավորությունների գաղափարի շուրջ համախմբվել են անձինք՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական և իրավական երաշխիքների ստեղծման ու ապահովման նպատակով: Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը լուսաբանման գործում, քանզի շատերն են բարձրաձայնում հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին, բայց քչերն են խոսում նրանց հետ: Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (093) 75․00․57 կամ գրեք մեզ` [b][email protected][/b]:

Նմանատիպ նյութեր