211652_close_icon
views-count3056 դիտում article-date 16:42 04-09-2018

«Սաութհեմփթոնի» կիսապաշտպանը երթևեկության կանոնների խախտման համար տուգանվել է Մեծ Բրիտանիայի համառ ռեկորդային 96 հազ. ֆունտով

«Սաութհեմթփոնի» կիսապաշտպան Մարիո Լեմինան ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանվել է: Տուգանքը կազմել է 96 000 ֆունտ, ինչը ռեկորդ է Մեծ Բրիտանիայի համար: Լեմինան երեք անգամ հրաժարվել է ոստիկանությանը հայտնել, թե ով է եղել իր ավտոմեքենայի ղեկին, երբ այն երեք անգամ գերազանցել է արագությունը: Ֆուտբոլիստը հայտարարել էր, թե չգիտի, ով է վարել մեքենան: Նա խոստովանել է, որ հրաժարվել է ոստիկանությանը տեղեկացնել իրավախախտումների մասին՝ անտեսելով նրանց նամակները: Բացի այդ, գաբոնցին գերազանցել է տուգանային բալերի քանակը և մեկ տարով զրկվել է վարորդական իրավունքից:

Նմանատիպ նյութեր