211652_close_icon
views-count2659 դիտում article-date 15:17 04-09-2018

Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը՝ սեպտեմբերի 5-ին

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Այնուհետև՝ ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչի մամուլի ասուլիսը, իսկ 19:30-ին՝ Լիխտենշտեյնի հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Նմանատիպ նյութեր