211652_close_icon
views-count1905 դիտում article-date 14:26 04-09-2018

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Ջեմմա Անանյանը

Սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացել է «Տավուշ» միջազգային հայրենակցական միության անդամ Ջեմմա Անանյանը: Ջ. Անանյանը ծնվել է 1931թ. հունիսի 9-ին Իջեւանում: Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը` մանկավարժի որակավորմամբ: 1951-ից աշխատել է Իջեւանում որպես ուսուցիչ, 1959-ից` ՀԿԿ Իջեւանի շրջկոմի քարտուղար, 1965-ին` երկրորդ, 1983-ին` առաջին քարտուղար: 1977-ին եւ 1990-ին ընտրվել է Իջեւանի շրջխորհրդի նախագահ: Եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1986-90): Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Նա ժամանակին եղել է Իջևանի շրջանի ղեկավարը, Տավուշի մարզպետի տեղակալ: 2008-2013 թթ. զբաղեցրել է ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնը: Մեծ ավանդ ունի հայրենի մարզի և առանձնապես Իջևան քաղաքի զարգացման գործում:

Նմանատիպ նյութեր