211652_close_icon
views-count2286 դիտում article-date 14:13 04-09-2018

Լիոնել Մեսի. «Բարսելոնան» կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի վրա

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է այս մրցաշրջանում թիմի գլխավոր խնդիրների մասին: «Մենք պետք է ավելի հաջող հանդես գանք Չեմպիոնների լիգայում, քանի երեք տարի անընդմեջ ավարտել էինք պայքարը քառորդ եզրափակիչում, իսկ նախորդ մրցաշրջանի պարտությունն ընդհանրապես վատագույնն էր: Մենք կենտրոնացած ենք այդ մրցաշարում հաղթելու վրա, մենք ի զորու ենք դա անել: Տարեցտարի Չեմպիոնների լիգայի մասնակիցների կազմը գնալով ավելի հավասար է դառնում, ակումբները խաղացողնի համար ավելի շատ գումարներ են ծախսում: Ես նկատի ունեմ մանչեսթերյան երկու ակումբները, «Չելսին», «Ռեալը», ՊՍԺ-ն և մի քանի իտալական ակումբ», ասել է Մեսին:

Նմանատիպ նյութեր