211652_close_icon
views-count3245 դիտում article-date 12:49 04-09-2018

Իտալիայում Ռոնալդուի աշխատավարձը 31 մլն եվրո է, Իգուաինը ստանում է 9,5

La Gazzetta dello Sport պարբերականը հրապարակել է Իտալիայի առաջնությունում աշխատավարձերի թարմ վարկանիշները: Լիգայի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ տարեկան 31 մլն եվրո աշխատավարձով: Հաջորդը «Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուաինն է (9,5 մլն) և «Յուվեի» հարձակվող Պաուլո Դիբալան (7 մլն): Առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչը Մասիմիլիանո Ալեգրին է («Յուվենտուս»)՝ տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձով: Երկրորդը «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին է (6,5 մլն), երրորդը՝ Լուչանո Սպալետին («Ինտեր», 4,5 մլն):

Նմանատիպ նյութեր