211652_close_icon
views-count2366 դիտում article-date 12:36 04-09-2018

Փհենյանը հայտնել Է ԿԺԴՀ-ի միջուկային զենքն ստեղծողի մահվան մասին

ԿԺԴՀ-ում 89 տարեկան հասակում արյան հիվանդությունից մահացել Է հյուսիսկորեացի առաջատար միջուկագետ-գիտնական Յու Կյու Չժանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Interfax-ը, հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Հաղորդագրության մեջ Յու Կյու Չժանը ներկայացվում Է որպես «հին սերնդի հեղափոխական, որը նշանակալի ավանդ Է ներդրել երկրի պաշտպանական հնարավորությունների ամրապնդման գործում»: Գիտնականը 2010 թվականից ղեկավարում Էր Կորեայի աշխատավորական կուսակցության մեքենաշինության բաժինը, որը պատասխանատու Է հրթիռային եւ միջուկային զենքի մշակման համար: Նա ԿԺԴՀ-ի այն քաղաքացիներից մեկն Էր, որի նկատմամբ ԱՄՆ-ի անհատական պատժամիջոցներ Էին սահմանված:

Նմանատիպ նյութեր