211652_close_icon
views-count42461 դիտում article-date 21:01 03-09-2018

Մոսկվան Լավրովի շուրթերով հերթական սենսացիոն հայտարարությունն է անում

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/menua1/posts/1804670022935398]էջում [/url]գրում է. «Մինչ Նիկոլը փորձում է բոլորիս համոզել, որ իր շնորհիվ հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի են խորանում և զարգանում՝ պաշտոնական Մոսկվան Լավրովի շուրթերով հերթական սենսացիոն հայտարարությունն է անում՝ ապացուցելով, որ իրականում Կրեմլը այդքան էլ չի վստահում Հայաստանի նոր իշխանություններին և Մոսկվայում սպասում են Փաշինյանի առաջիկա այցին, որպեսզի նրա հետ քննարկեն Հայաստանում ստեղծված իրավիճակը: Լավրովի այն միտքը՝ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց իրենք վստահ չեն , որ նույնկերպ են վարվում նաև այլ աշխարհաքաղաքական բևեռները՝ հստակ մեսիջ է Փաշինյանին , որ վերջինս հրապարակային ռուսներին մի բան է ասում, իսկ տակից անում լրիվ հակառակը , իսկ սա նախազգուշական մեսիջ է, որով պաշտոնական Կրեմլը փաստացի Փաշինյանին ասում է, որ դու մեզ համար կանխատեսելի գործընկեր չես, որն արդեն պրոբլեմ է ոչ թե Փաշինյանի իշխանության, այլ՝ ողջ Հայաստանի համար: Հիմա Նիկոլը պետք է կամ դառնա կանխատեսելի և ընկալելի գործընկեր Ռուսաստանի համար, կամ հեռանա իշխանությունից, կամ էլ՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունն ու առանց այն էլ ծանր պայմաններում ապրող ժողովրդի կյանքի որակը՝ փորձել մնալ իշխանության... Անձամբ ես մտածում եմ, որ Փաշինյանը փորձելու է ամեն գնով Պուտինի համար կանխատեսելի գործընկեր դառնալ, բայց մյուս կողմից էլ՝ խորապես վստահ եմ, որ ռուսական քաղաքական էլիտան չի վստահելու և հեռանկարային պլաններ չի կազմելու մեկ օրում հակառուսական գործչից Ռուսաստանի բարեկամ դառնալ ձգտող Նիկոլ Փաշինյանին: Նաև ուզում եմ ընդգծել, որ խորապես վստահ եմ՝ որ հիմնավոր փաստեր չունենալու պարագայում Լավրովը երբեք չէր հայտարարի , որ ինքը վստահ չէ , որ այլ աշխարհաքաղաքական բևեռներ չեն խառնվում Հայաստանի ներքին գործերին... կարճ ասած՝ Նիկոլին հաջողվեց ընդամենը երեք ու կես ամսում մեր թիվ մեկ դաշնակցի և ռազմակավարական գործընկերոջ մոտ Հայաստանը դարձնել ոչ կանխատեսելի , մի բան ասող՝ այլ բան անող , անվստահելի իմիջ ունեցող պետություն և ցավն այն է, որ երկար ժամանակ է պետք լինելու կորցված իմիջը վերականգնելու համար»:

Նմանատիպ նյութեր