5348 դիտում
22:45 03-09-2018
Կյանքից հեռացել է պոլսահայ ռեժիսոր Արամ Գյուլյուզը
Ստամբուլում կյանքից հեռացել է թուրքական կինեմատոգրաֆիայի մեջ մեծ ավանդ ունեցող, բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Արամ Գյուլյուզը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «Ermenihaber»-ը:
87-ամյա հայ երախտավորի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:
«Վշտացա՝ իմանալով մեր կինոյի վարպետ Արամ Գյուլյուզի մահվան լուրը: Լուսահոգի վարպետը 1958 թվականից սկսած մեծ ծառայություններ է մատուցել թուրքական կինեմատոգրաֆիային: Ցավակցում եմ նրա ընտանիքին և արվեստագետների համայնքին»,- ասված է Էրսոյի ցավակցական ուղերձում:
Արամ Գյուլյուզը ծնվել է 1931 թ. Պոլսի հայաբնակ Շիշլի թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է Հինդլյանի դպրոցում, ապա՝ Կենտրոնական, նաև Մխիթարյան վարժարաններում։ Բարձրագույն կրթություն ստանալու համար Գյուլյուզը մեկնում է Անգլիա, 4 տարի Լոնդոնում մասնագիտանում էլեկտրոնային և երաժշտական ինդուստրիայի ասպարեզում՝ անընդհատ հետևելով նաև հեռուստատեսային արվեստի դասընթացների։ 1954-55 թթ. Թուրքիայի զինված ուժերում զինծառայության շրջանն անցկացնում է Կորեայում։ Այստեղ նրա հանդիպումը հայտնի կինոգործիչ Հալիթ Ռեֆիկի հետ ճակատագրական էր։ Այս հանդիպմանն է նա պարտական կինոյի աշխարհ մուտք գործելու համար։ Վերադառնում է Թուրքիա, պաշտոնավարում անգլիական ավիաուղիներում (British Airways), սակայն շուտով՝ 1958 թ., հիմնադրում է Metro Film-ը՝ թուրքական կինոաշխարհ մտնելով որպես պրոդյուսեր։ Նկարահանում է առաջին թուրք-գերմանական «Ստամբուլյան արկածներ» ֆիլմը՝ օտար և թուրք դերասանների մասնակցությամբ։
Արամը կինոարտադրություն է մտնում նաև գրելով ֆիլմերի սցենարներ, անվանի գործիչների հետ նկարահանում է սերիալներ, որոնց մի մասը կատակերգություններ էին
Գյուլյուզը շուրջ 140 ֆիլմ է նկարահանել, մոտ 30 ֆիլմի սցենար է հեղինակել և 40 ֆիլմի պրոդյուսեր եղել, աշխատել է թուրքական ամենահայտնի դերասանների հետ։ Արամն ամուսնացած է եղել Գյունուլ անունով թրքուհու հետ, որ բալետի պարուհի էր, 3 զավակի հայր էր։
Նմանատիպ նյութեր
6071 դիտում
11:17 12-02-2018
Արամ Աթեշյանը եկեղեցուց դուրս է հանել իրեն բոյկոտող պոլսահայ կնոջը. վերջինիս ձերբակալել են, հետո բաց թողել
2395 դիտում
19:52 04-02-2020
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանը
2571 դիտում
14:13 28-09-2019
Կյանքից հեռացավ խորհրդային մեծանուն ռեժիսոր Մարկ Զախարովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
460 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
313 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը
346 դիտում
13:50 18-04-2024
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել