211652_close_icon
views-count48136 դիտում article-date 20:07 03-09-2018

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներից երկուսը տեղափոխվել են դատարան. դատարանը մեկին կալանավորել է, մյուսի կալանավորման հարցը քննարկվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարներ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանն ու Բալոյանը միջնորդություն են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Հովհաննես Ռիժենկոյի և Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մայիս Մկրտչյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Գեղամ Մարգարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Ռիժենկոն դատարանի դահլիճից կալանավորվել է։ Այս պահին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարանում դատավոր Գոռ Շահբազյանի նախագահությամբ ընթանում է Մ. Մկրտչյանի նկատմամբ քննիչի միջնորդությունը։ Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո գնալու է խորհրդակցական սենյակ ու վերադառնալով՝ հայտնի կլինի՝ դատավորը կբավարարի՞ քննչական մարմնի միջնորդությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Ռիժենկոն տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, իսկ Մ. Մկրտչյանը, ում նկատմամբ, եթե դատարանը բավարարի խափանման միջոց կալանավորումը, կտեղափոխվի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ (Ոստիկանների բանտ)։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/03/1104364/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանութան գնդապետ Արտակ Կարապետյանի), ոստիկանութան Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի) գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել էին, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Գագիկ Դանոյանը հանցագործություն կատարելու գիշերը, ինչպես ժողովուրդն է ասում, «Գող՝ սիրտը դող» հոգեբանությամբ ճողոպրել էր Հայաստանից՝ անցնելով Վրաստան: Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է, թե ում օրն է 40 օր: Ոստիկաններն ու քննիչները նրան հայտնաբերել էին Վրաստանում և վրացի իրենց գործընկերների հետ արդեն բերման էին ենթարկել Գ. Դանոյանին: Առաջիկայում նա տեղափոխվելու էր Հայաստան, որտեղ կասկածվում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ու նրա ընտանիքի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ: [b]Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0053818001535989614971170.jpg[/img] [b]33- ամյա Մայիս Մկրտչյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0876222001535989728276998.jpg[/img] [b]42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0273379001535989648579306.jpg[/img] [b]49-ամյա Գագիկ Դանոյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0035352001535989689358511.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր