211652_close_icon
views-count3165 դիտում article-date 23:17 03-09-2018

Եվրամիությունը կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության 28 անդամ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի Դաշնության մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ կիրառվող սահմանափակումների ժամկետը երկարաձգելու մասին նախագիծը։ Այդ մասին Tass գործակալությանը հայտնել է ԵՄ խորհրդում նրա աղբյուրը։ «Սահմանափակումները կկիրառվեն ևս 6 ամիս»,-նշել է աղբյուրը։ Հավելել է, որ որոշումը պետք է հաստատվի ԵՄ դեսպանների մակարդակով լիագումար նիստում։ Այնուհետև այն պաշտոնապես հավանություն կստանա ԵՄ խորհրդի կողմից և ուժի մեջ կմտնի Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։ Բացի ինդիվիդուալ պատժամիջոցներից, ՌԴ-ի դեմ գործում են ևս մի շարք սահմանափակումներ տնտեսության ոլորոտւմ, ինչպես նաև Ղրիմի և Սևաստոպոլի հարցերում։

Նմանատիպ նյութեր